Կարապետ Ռուբինյանը չի բացառել, որ ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը կդառնան բնական դաշնակիցներ
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Կարապետ Ռուբինյանը «Հայելի» ակումբում «7օր»-ին ասել է, որ ստեղծված իրավիճակից որպես միակ ելք է տեսնում սահմանադրական կարգի վերականգնումն ու նոր ընտրությունների անցկացումը, որի ուղղությամբ, սկսած նախորդ նախագահական ընտրություններից, պայքարում է ՀԱԿ-ը։ Իսկ այսօր այդ պահանջը շատ ավելի հրամայական է դարձել, և «այլ մոտիվացիայով դրդված՝ բոլոր քաղաքական ուժերը գալիս են այդ պահանջի կողքը կանգնելու»։
-Վերջին իրադարձությունները ևս մեկ ապացույցն են այն բանի, թե ինչքան վտանգավոր է երկրի համար, երբ իշխանությունը զավթվում է մի խումբ արկածախնդիր թալանչիների կողմից,- ասել է Կ. Ռուբինյանը՝ անդրադառնալով Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման փաստին։
ՀԱԿ անդամը նաև նշել է, որ չի բացառվում, որ իրենք և ՀՅ Դաշնակցությունն իշխանափոխության հարցում դառնան բնական դաշնակիցներ.
-Եթե իրենք այդ ուղով գնան և հստակեցնեն իրենց պահանջները, այդ հարցում ՀԱԿ-ի հետ կդառնան բնական դաշնակից, ինչը շատ լավ կլինի։ Չեմ բացառում, որ այդպիսի վիճակ ստեղծվի։ Ոչ միայն չեմ բացառում, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այդպիսի ճակատ ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել։

7or.am