Լրահոս

12.10.2009 13:12


Էդվարդ Նալբանդյան. «Այսօր կողմերը կենտրոնացած են հիմնական խնդրի՝ ԼՂ կարգավիճակի հարցի քննարկման վրա»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է երկու երկրների խորհրդարաններից՝ հավելելով, որ «մենք ակնկալում ենք տրամաբանական ժամկետներ»։ Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական մինչև տարվա վերջ սահմանի բացումը՝ Է. Նալբանդյանն ասել է. «Ամեն ինչ հնարավոր է։ Դա կախված է նրանից, թե որքանով կողմերը կհարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ՀՀ արտգործնախարարն ասել է, որ այստեղ որոշակի դրական տեղաշարժ կա։ «Ներկայումս նախագահները քննարկում են «Մադրիդյան սկզբունքները»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ կողմերը փորձում են մոտեցնել դիրքորոշումները։ Մի բան կարող եմ ասել՝ այսօր կողմերը կենտրոնացած են հիմնական խնդրի՝ ԼՂ կարգավիճակի հարցի քննարկման վրա»,-նշել է Է. Նալբանդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը