Ուղիղ խոսք

12.10.2009 13:13


Երվանդ Բոզոյան

Մենք պետք է ձևավորենք այն ուժի կենտրոնը, որը գնա այդ իշխանափոխությանը, որովհետև, ֆորմալ իմաստով, այսօր ընդդիմադիր դաշտում երկու բևեռ կա։ Մի բևեռը տերպետրոսյանական ընդդիմությունն է, որը տուն է գնացել, ձեռքերը լվացել է, սպասողական դիտորդի կարգավիճակով է դիտարկում այդ գործընթացները, մյուսն այսօր ձևավորվող բևեռն է, որը կոնսոլիդացվում է Դաշնակցության շուրջ։ Սակայն Դաշնակցությունն ինքը պատրա՞ստ է այդ փոփոխությանը։ Կարծում եմ, որ այս խնդիրը պետք է Դաշնակցությունն ինքն իր առաջ դնի։ Նախ և առաջ, որպեսզի նա պատրաստ լինի իշխանափոխության, պետք է կարողանա իր կողքին կոնսոլիդացնել այդ ուժերը, կարողանա առարկայական և հասարակության համար հասկանալի դրութներ առաջ քաշել, խնդիրը հստակ ձևակերպել, էլ չասեմ, որ նա նախ պետք է վերահսկի իր հեռուստաընկերությունը՝ «Երկիր մեդիան», որն, ըստ էության, մինչև այս վերջին ամիսը ոչնչով չէր տարբերվում այն 17 հեռուստաընկերություններից, որոնք գնտվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Այսինքն, ես ցավով եմ ասում, որ Դաշնակցությունը նույնպես պատրաստ չէ այդ իշխանափոխությանը, և Հայաստանը կարող է հայտնվել 1918-20թթ. ժամանակներում, երբ նույն իրավիճակն էր, և, փաստորեն, Հայաստանում չծնվեց այն քաղաքական ուժը, որը կարողանար կոնսոլիդացնել և ճիշտ խնդիրներ դնելով՝ փրկեր երկիրը, ինչպես որ եղավ Թուրքիայում Աթա Թուրքի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը