Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողնում «Ռոբոտների» գործարանի մոտ գտնվող կամրջի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, 5.45 մմ տրամաչափի 90 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ և պայթուցիչի նմանվող մեկ փաթեթ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Զինամթերք կամրջի տակ և գերեզմանատան մոտ
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ զինամթերք է թողնում «Ռոբոտների» գործարանի մոտ գտնվող կամրջի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին դանակ` պատյանով, 5.45 մմ տրամաչափի 90 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 74 փամփուշտ և պայթուցիչի նմանվող մեկ փաթեթ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: