Տնտեսական

17.03.2015 09:40


Սաուդյան Արաբիա. «Նավթի գնանկումը չարաշահումների հետևանք է»

Սաուդյան Արաբիա. «Նավթի գնանկումը չարաշահումների հետևանք է»

Նավթի բորսայական գների անկումը պայմանավորված է ոչ թե պահանջարկի փոփոխություններով, այլ սպեկուլյանտների գործունեությամբ։

Այս մասին, «Վեստի»–ի փոխանցմամբ, հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի խորհրդական Իբրահիմ ալ Մուհաննան։

Քաթարում ելույթ ունենայով էներգետիկայի հարցով հրավիրված կոնֆերանսին՝ ալ Մուհաննան պատասխանել է բրիտանական ԿԲ ղեկավար Մարկ Քարնիի դիտարկմանը նավթի գնանկման վերաբերյալ։ Վերջինի կարծիքով գնանկումը պայմանավորված է նավթի շուկայում տիրող իրավիճակի մշտական փոփոխություններով. արագորեն փոփոխվում են ինչպես գները, այնպես էլ պահանջարկն ու առաջարկը։

«Վերջին 40 տարվա ընթացում նավթի գինը կտրուկ աճել կամ նվազել է 12 անգամ։ Սակայն ոչ ոք չէր սպասում նման գնանկում նման թափով։ Հունվարին «WTI» տեսակը բարելի համար իջավ 45 դոլարի։ Թե ինչպես կզարգանա իրավիճակը, ոչ ոք հստակ ասել չի կարող, բայց մի բան ակնհայտ է՝ նավթի գների փոփոխությունները ձեռնտու չեն ո՛չ արտադրողների, ո՛չ սպառողների, ո՛չ բանկերի համար»,–նկատել է ալ Մուհաննան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը