Աշխարհ

17.03.2015 09:15


Փաստաբան. «Զաուր Դադաևն ալիբի ունի»

Փաստաբան. «Զաուր Դադաևն ալիբի ունի»

«Վեստի»–ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևի պաշտպան Իվան Գերասիմովը հայտարարել է, որ իր պաշտպանյալն ալիբի ունի, և այժմ ինքը զբաղվում է համապատասխան փաստաթղթերի հավաքագրմամբ։

ՌԴ ՆԳՆ չեչենական «Հյուսիս» գումարտակի նախկին փոխհրամանատար Զաուր Դադաևը, ըստ հետաքննության, եղել է սպանության անմիջական իրագործողը։ Սակայն դա վերջնական հաստատելու համար անհրաժեշտ է ջրասուզակների՝ Մոսկվա գետից հանած ատրճանակներից մեկի փորձաքննական եզրակացությունը, որը դեռ պատրաստ չէ։

Ընդդիմադիր գործչի սպանությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են նաև Անզոր և Շադիդ Գուբաշևները, Համզաթ Բախաևը, Թամերլան Էսկերխանովը, որոնք կալանքի տակ կմնան մինչև ապրիլի 28–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը