Արմեն Աղայան. «Ով հնարավորություն ունի իշխանափոխության ուղղությամբ աշխատելու, նա պարտավոր է դա անել»
Մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ ԱրմենԱղայանը «7օր»-ին ասել է, որ, որպես ստեղծված իրավիճակից ցանկալի ելք, տեսնում է իշխանափոխությունը։
-Ով հնարավորություն ունի իշխանափոխության ուղղությամբ աշխատելու, նա պարտավոր է դա անել,- ասել է Ա. Աղայանը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն իր համար որևէ արժեք չեն ներկայացնում.
-Հայաստանի վարչակարգն ինչ-որ մի թուղթ է ստորագրել Թուրքիայի հետ, և ես համոզվածեմ, որ Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ այդ թուղթը որևէ առնչություն չունի։ Այն ինձ և, համոզված եմ, մնացած բոլոր նորմալ մարդկանց համար անվավեր, անիմաստ փաստատթուղթ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրությանը, ապա կարծում եմ, որ արդեն բոլորի համար պարզ դարձավ, թե իրականում դա ի՞նչ գործընթացների մաս է։ Հայտարարություններով հանդես չգալը և այն բացատրությունները, թե ինչո՞ւ դրանք չեղան, վկայում են, որ հայ-թուրքական գործընթացը սահման բացել-փակելով չի ավարտվում, և այնտեղ ենթադրվում են շատ ավելի էական զիջումներ նույնպես։Եթե հիշենք թուրք արտգործնախարարի հրճվանքը և մեր արտգործնախարարի դեմքի տխուր արտահայտությունը, կարելի է նաև պատկերացնել, որ մեր իշխանությունները նույնպես կամաց-կամաց գլխի են ընկնում, թե ի՞նչ ճակատագրական սխալներ են գործում։ Հուսով եմ, որ ապագա իրադարձություններն անվավեր կդարձնեն այդ գործընթացը նաև այս վարչակարգի տեսակետից։
Արմեն Աղայան. «Ով հնարավորություն ունի իշխանափոխության ուղղությամբ աշխատելու, նա պարտավոր է դա անել»
Մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը՝ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը «7օր»-ին ասել է, որ, որպես ստեղծված իրավիճակից ցանկալի ելք, տեսնում է իշխանափոխությունը։
-Ով հնարավորություն ունի իշխանափոխության ուղղությամբ աշխատելու, նա պարտավոր է դա անել,- ասել է Ա. Աղայանը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն իր համար որևէ արժեք չեն ներկայացնում.
-Հայաստանի վարչակարգն ինչ-որ մի թուղթ է ստորագրել Թուրքիայի հետ, և ես համոզվածեմ, որ Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ այդ թուղթը որևէ առնչություն չունի։ Այն ինձ և, համոզված եմ, մնացած բոլոր նորմալ մարդկանց համար անվավեր, անիմաստ փաստատթուղթ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ստորագրությանը, ապա կարծում եմ, որ արդեն բոլորի համար պարզ դարձավ, թե իրականում դա ի՞նչ գործընթացների մաս է։ Հայտարարություններով հանդես չգալը և այն բացատրությունները, թե ինչո՞ւ դրանք չեղան, վկայում են, որ հայ-թուրքական գործընթացը սահման բացել-փակելով չի ավարտվում, և այնտեղ ենթադրվում են շատ ավելի էական զիջումներ նույնպես։ Եթե հիշենք թուրք արտգործնախարարի հրճվանքը և մեր արտգործնախարարի դեմքի տխուր արտահայտությունը, կարելի է նաև պատկերացնել, որ մեր իշխանությունները նույնպես կամաց-կամաց գլխի են ընկնում, թե ի՞նչ ճակատագրական սխալներ են գործում։ Հուսով եմ, որ ապագա իրադարձություններն անվավեր կդարձնեն այդ գործընթացը նաև այս վարչակարգի տեսակետից։
7or.am