Վահան Շիրխանյան. «Սերժ Սարգսյանն ինքն է իրեն պարտադրել հրաժարականի գնալու կամ վավերացումից հրաժարվելու տարբերակները»
-Ես համարում եմ, որ դավաճանական առաջին քայլը կատարված է,- արձանագրությունների ստորագրման վերաբերյալ ասել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Վահան Շիրխանյանը և հավելել,- Սերժ Սարգսյանն ինքն իրեն դրել է մի այնպիսի փակուղու մեջ, որ ինքն է իրեն պարտադրել հրաժարականի գնալու կամ վավերացումից հրաժարվելու տարբերակները։
Նրա կարծիքով այս ընթացքում խիստ ակտիվանալու են ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված արտաքին ճնշումները, որովհետև «սահմանի բացումը՝ առանց ազատագրված տարածքների հանձնման, ո՛չ ԱՄն-ին է պետք, ո՛չ Անգլիային, որոնք բոլոր ճնշումների միջոցով կարողացան այս արձանագրությունները հասցնել ստորագրման»։
-Ես կարծում եմ՝ ամբողջ հասարակությունը պետք է միանա և ոտքի կանգնի։ Ամբողջ հայ հասարակության միավորվելու, համախմբվելու և Հայաստանը պահելու խնդիր է առաջացել։ Այստեղ որևէ պայման միավորվողը միավորողին չի կարող դնել,- ասել է Վ.Շիրխանյանը։

7or.am