Լրահոս

12.10.2009 10:53


Այսօր Մոսկվայում քննարկվելու՞ է ղարաբաղյան հիմնահարցը

Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Ուշագրավ է, որ այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մամլո ամփոփագրում նշված է, որ առանձին տեղի կունենան Մեդվեդև-Սարգսյան և Մեդվեդև-Քլինթոն հանդիպումները։ Սակայն ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս այն բանից հետո, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բարձրաձայնել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեձանական գործընթացները փոխշաղկապված են։ Իր հերթին Bakililar.AZ-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևն ու Հիլարի Քլինթոնը քննարկելու ղարաբաղյան հիմնահարցն ու հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը