Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ Ղարաբաղի հարցը եղել է տարաձայնությունների պատճառ
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրենց թուրքական աղբյուրներին, նշում են այն պատճառները, թե ինչու սկզբում հայկական պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները և լքել է դահլիճը, ինչի արդյունքում ստորագրման արարողությունը հետաձգվել է։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլունծրագրել էր արձանագրությունների ստորագրումից հետո իր ելույթում կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի վրա։ Դրա դեմ ընդվզել է հայկական պատվիրակությունը և լքել է արարողությունների դահլիճը։
Bakililar.AZ-ը գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությամբ՝ հայկական պատվիրակությունը «կոմպրոմիսի գնով» վերադարձել է դահլիճ։ Քանի որ թուրքերը հրաժարվեցին իրենց ելույթում ինչ-որ բան փոխել, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Հայաստանի արտգործնախարարները ելույթ չեն ունենալու՝ այդ հնարավորությունը ընձեռելով երրորդ կողմերին։
Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ Ղարաբաղի հարցը եղել է տարաձայնությունների պատճառ
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրենց թուրքական աղբյուրներին, նշում են այն պատճառները, թե ինչու սկզբում հայկական պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները և լքել է դահլիճը, ինչի արդյունքում ստորագրման արարողությունը հետաձգվել է։ Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն ծրագրել էր արձանագրությունների ստորագրումից հետո իր ելույթում կենտրոնանալ ղարաբաղյան խնդրի վրա։ Դրա դեմ ընդվզել է հայկական պատվիրակությունը և լքել է արարողությունների դահլիճը։