Լրահոս

14.03.2015 00:08


Երևան-Մասիս ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2121»–ն ու «Վոլկսվագեն»–ը

Երևան-Մասիս ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2121»–ն ու «Վոլկսվագեն»–ը

Մարտի 13-ին՝ ժամը 16.59-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մասիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Վ. Պ.) 43LO314 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի 34RS957 պետհամարանիշ (վարորդ՝ Ս. Ս.) ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Ս-ն (ծնվ.1980թ.) և ուղևոր Ի. Ն.–ն (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Մասիսի ԲԿ:
Տուժածների առողջական վիճակները գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը