Վ. Սաֆարյան. «Ստվերայնությունը մեծ տոկոս է կազմում»
Շրջանառության հարկը պետք է պարզեցվի, տնտեսվարողներին էլ պետք է հնարավորություն տրվի՝ ինքնուրույն ընտրելու նպաստավոր հարկային մեխանիզմներ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ օրենքը դեռ իր վերջնական տարբերակը չի գտել, և կարիք ունի փոփոխությունների:
Բանախոսն ընդգծել է՝ տնտեսվարողների համար հեշտ չէ հատկապես փաստաթղթավորման գործընթացը։ «Մեր տնտեսությունում ստվերայնությունը մեծ տոկոս է կազմում, ու դրա մի մասը կազմում է փատաթուղթ չներկայացնելը, և փոքր տնտեսվարողները, երկար տարիներ այս ոլորտում աշխատելով,հասկանում են, որ խոշորից փաստաթուղթ հնարավոր չէ պահանջել»,- նկատել է Սաֆարյանը:
Խոսելով հունվար ամսվա տնտեսական ոչ բարվոք ցուցանիշների մասին՝ Սաֆարյանը նշել է, որ այդ ամիս 12 օր չաշխատելը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունեցել:
«Այն, որ ներմուծման ծավալները նվազում են, միգուցե դրական պետք է համարել, բայց որ արտահանման ծավալները նվազեցին, արդեն շատ վատ է։ Դրա համար էլ եկող ամիսների ընթացքում պետք է բաց թողնվածը վերականգնել»,- ասել է Սաֆարյանը:
Տնտեսագետը նշել է նաև, որ ռուբլու և դոլարի տատանումների պատճառով կտրուկ նվազել են ռուսական շուկա արտահանման ծավալները։
Այնուամենայնիվ, բանախոսը հույս է հայտնել, որ աշխարհաքաղաքական պայքարում Ռուսաստանի դրությունը կշտկվի, և տնտեսական իրավիճակը կբարելավվի։
Վ. Սաֆարյան. «Ստվերայնությունը մեծ տոկոս է կազմում»
Շրջանառության հարկը պետք է պարզեցվի, տնտեսվարողներին էլ պետք է հնարավորություն տրվի՝ ինքնուրույն ընտրելու նպաստավոր հարկային մեխանիզմներ։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ նշելով, որ օրենքը դեռ իր վերջնական տարբերակը չի գտել, և կարիք ունի փոփոխությունների:
Բանախոսն ընդգծել է՝ տնտեսվարողների համար հեշտ չէ հատկապես փաստաթղթավորման գործընթացը։
«Մեր տնտեսությունում ստվերայնությունը մեծ տոկոս է կազմում, ու դրա մի մասը կազմում է փատաթուղթ չներկայացնելը, և փոքր տնտեսվարողները, երկար տարիներ այս ոլորտում աշխատելով, հասկանում են, որ խոշորից փաստաթուղթ հնարավոր չէ պահանջել»,- նկատել է Սաֆարյանը:

7or.am