Լրահոս

29.11.2010 17:51


Աշխատավարձի բռնագանձում խոշոր կազմակերպություններից

2009-2010 թթ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում «ՀայԷլեկտրամեքենա» ԲԲԸ-ից բռնագանձման պահանջով հարուցվել է 475 կատարողական վարույթ։ Դրանք հիմնականում աշխատավարձի բռնագանձման պահանջներ են։

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես, 2009 թվականին հարուցվել է թվով 347 կատարողական վարույթ 95 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 66,7 միլիոն դրամը։ 2010 թվականին հարուցվել է թվով 131 կատարողական վարույթ 25 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 18,8 միլիոն դրամը։ Ներկա դրությամբ «ՀայԷլեկտրամեքենա» ԲԲԸ-ի վերաբերյալ հարուցված են թվով 3 կատարողական վարույթ իրավաբանական անձանց օգտին 93,9 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով և թվով 217 կատարողական վարույթ' ֆիզիկական անձանց օգտին 61,6 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդում (harkadir.ajurd.am) գտնվում է 93,9 միլիոն դրամի չափով շարժական գույք։

Աշխատավարձի խոշոր բռնագանձումներ իրականացվել են ևս մեկ ձեռնարկությունում' «Նաիրիտ-2» ՓԲ ընկերությունում։ Մասնավորապես, 2009-2010 թթ. «Նաիրիտ-2»-ից աշխատավարձի բռնագանձման պահանջով հարուցվել է 35 կատարողական վարույթ, որոնցից 31-ով բռնագանձվել և պահանջատերերին է փոխանցվել 41,5 միլիոն դրամ։ 4 կատարողական վարույթ ավարտվել է պահանջատերերի դիմումի համաձայն։

Այս խորագրի վերջին նյութերը