Լրահոս

29.01.2011 14:01


Իշխող վարչակարգին պաշտոնանկ անելու գործում ԱՄՆ–ը Եգիպտոսի ընդդիմությանն աջակցել է

Ինչպես գրում է «The Daily Telegraph» թերթը, ԱՄՆ-ը աջակցել է Եգիպտոսի այն ընդդիմադիր խմբերին, որոնք պատրաստվում էին պաշտոնանկ անել նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակազմին։

Ինչպես հաղորդել է «WikiLeaks» պարբերականը՝ մեջբերելով Կահիրեի դիվանագետների խոսակցությունը, ԱՄՆ-ի վարչակարգը պաշտոնապես հանդես է եկել որպես Մուբարաքի աջակից, բայց միևնույն ժամանակ համագործակցել է ընդդիմության հետ։

Նորվեգիայում լույս տեսնող «Aftenposten» թերթն էլ գրում է, թե «Wikileaks»-ի փաստաթղթերից մեկում նշվում է, որ ամերիկյան վարչակազմը Եգիպտոսի ընդդիմադիր ուժերին ահռելի գումարներ է հատկացրել։

Կահիրեում ԱՄՆ դեսպանի՝ Մարգարեթ Սքոբիի կողմից 2007թ. դեկտեմբերի 6-ին Վաշինգտոն ուղարկված հեռագրում նշվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Եգիպտոսում ժողովրդավարության կողմնակից կազմակերպություններին 2008թ. տրամադրել է 66,5 մլն, իսկ 2009թ.՝ 75 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Եգիպտոսի զանգվածային բախումների հետևանքով, ըստ նախնական տվյալների, ավելի քան 50 մարդ է զոհվել, իսկ շուրջ 2000-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Այս խորագրի վերջին նյութերը