Լրահոս

10.10.2009 12:56


Այսօր երեկոյան Ցյուրիխում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը

Այսօր երեկոյան Ցյուրիխում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը

Ինչպես արդեն հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ն, այսօր երեկոյան Ցյուրիխում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը։

Արձանագրությունների տակ իրենց ստորագրությունն են դնելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ Ստորագրման արարաղությանը մասնակցելու են Շվեյցարիայի Դաշնային խորհրդական Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան և այլոք:

Նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը ցուցադրվելու է նաև ուղիղ եթերում։

Իսկ ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը «7օր»-ի այն հարցին, թե, ի վերջո, պաշտոնական հայատարություն կա՞, որ Հայաստանը կստորագրի այդ արձանագրությունները, պատասխանել է.

-Շվեյցարիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել ստորագրման ժամկետի և վայրի մասին։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը