Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները մասնակցելու են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ ԱնդրեյՆեստերենկոն վաղ հայտարարել էր, որ Հայաստանը և Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կստորագրեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական ՖիլիպԳորդոնը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը և հավելել, որ ԱՄՆ պետքարտուղար ՀիլարիՔլինթոնը նույնպես մասնակցելու է փաստաթղթերի ստորագրման արարողությանը։ Իսկ ՀՀ-ն լռություն է պահպանում։ «AFP» գործակալությունը հայտնում է, որ փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար ԲերնարՔուշները և ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար ԽավիերՍոլանան։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիփԷրդողանը հայտարարել էր, որ Անկարան կցանկանար, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես մասնակցեին արձանագրությունների ստորագրման արարողությանը։ Այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նման կարևոր արարողությանը մասնակցելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երեք անդամ-պետությունները, ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում այն հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները մասնակցելու են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն վաղ հայտարարել էր, որ Հայաստանը և Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները կստորագրեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը նույնպես հաստատել է այդ տեղեկությունը և հավելել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նույնպես մասնակցելու է փաստաթղթերի ստորագրման արարողությանը։ Իսկ ՀՀ-ն լռություն է պահպանում։ «AFP» գործակալությունը հայտնում է, որ փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները և ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կցանկանար, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես մասնակցեին արձանագրությունների ստորագրման արարողությանը։ Այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նման կարևոր արարողությանը մասնակցելու են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երեք անդամ-պետությունները, ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում այն հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որ այս երկու գործընթացները փոխկապակցված չեն։
Ըստ «Ռեգնում»-ի