Լրահոս

10.10.2009 10:36


ՀՀ–ն կստորագրի՞ հայ–թուրքական արձանագրությունները...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցին, «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել էր, որ եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի, ապա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ս.թ. հոկտեմբերի 10-ին հավանական է։

«7օր»-ը փորձել է պարզել, թե պաշտոնական հայատարություն կա՞, որ Հայաստանը կստորագրի այդ արձանագրությունները։ Մեզ հետ զրույցում Տիգրան Բալայանն ասել է, որ «Շվեյցարիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել ստորագրման ժամկետի և վայրի մասին»։

Այն հարցին, թե մեր կողմից պաշտոնական տեղեկություն կա՞ մասնակցության մասին, Տիգրան Բալայանն ընդգծել է, որ իր պատասխանն ավելի քան հստակ է, և այլ մեկնաբանությունների կարիք չկա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը