Լրահոս

09.03.2015 08:00


Կապան քաղաքի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ

Կապան քաղաքի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 8-ին՝ ժամը 22.43-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թունելում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գործարանային փողոցի վերջնամասում «ԲՄՎ» մակնիշի 55 ZA 545 պետհամարանիշով ավտոմեքենան թունելից դուրս գալուց բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը