Լրահոս

29.11.2010 16:43


Վերաքննիչ դատարանը մերժել է ընդդեմ օտարալեզու դպրոցների մասին օրինագծի հայցը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, թե Գարեգին Ղազարյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ըննդեմ ՀՀ ԿԳՆ-ի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային ժողովի՝ «առաջին ընթերցմանբ ընդունված» համարվող «Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի անօրինական լինելու հիմքերով չեղյալ համարելու և հետ վերցնելու, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ-ի՝ «սովորողների ընդունելության» գործող կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու պահանջով։ Այն մերժվել էր,  և այդ որոշման դեմ հայցվոր Գարեգին Ղազարյանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան:

Ինչպես մեզ հետ զրույցում ասել է Գարեգին Ղազարյանը, Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Գարեգին Ղազարյանի բողոքն ընդդեմ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախապես կայացրած վճռի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը