Լրահոս

09.10.2009 17:59


Մեկնարկել է հայ–թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնած բողոքի երթը

Արդեն մեկնարկել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնած  երթը։ Մասնակիցների թիվը բավական շատ է. մարդկանց հոսքը  ձգվում է  Մաշտոցի պողոտայով՝ Ամիրյան փողոցից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ։ Երթին իրենց մասնակցությունն են ցուցաբերում «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Գոյամարտը», ինչպես նաև քաղաքական և հասարակական այլ ուժեր։

Երթին մասնակցող «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել է, որ այս գործընթացի տրամաբանությունը տանում է նրան, որ բոլոր ուժերը, այդ թվում՝ ՀՅԴ-ն, ի վերջո, պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը, և որ այստեղ հավաքված է այն հատվածը, որը բերելու է իշխանափոխության։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը