Լրահոս

09.10.2009 17:43


Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում է

2009թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Երևանում էր գտնվում Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետ, գնդապետ Ուլրիխ Շտումփի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի, քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի և պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին կողմերի միջև փորձի փոխանակման հնարավորություններին առնչվող հարցեր:

Հանդիպումների ընթացքում գնդապետ Ուլրիխ Շտումփը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներին ներկայացրեց Գերմանիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը, խնդիրներն ու պարտականությունները, ինչպես նաև Գերմանիայի ՊՆ Ռազմական ոստիկանության ձեռք բերած փորձը:

 

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը