Լրահոս

09.10.2009 17:09


Սամվել Բաբայան. «Զարմանալ չի կարելի, որովհետև մենք նման կարծիքի ղեկավարություն ժամանակին էլի ենք ունեցել»

Սամվել Բաբայան. «Զարմանալ չի կարելի, որովհետև մենք նման կարծիքի ղեկավարություն ժամանակին էլի ենք ունեցել»

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է, որ հայ ժողովրդին պետք է կարմիր գրքում գրանցել, որովհետև երկրագնդի վրա չկա որևէ այլ ժողովուրդ, որն իր ազատագրած պատմական հողերը ցանկանում է հանձնել հարստանալու և լավ ապրելու համար, քանի որ դա անհեթեթություն է։

Նախիջևանում կայացած թուրքալեզու երկրների համաժողովի ժամանակ հնչած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ ադրբեջանական պատմական հնամենի երկրամասի՝ Զանգեզուրի անջատումը Ադրբեջանից և դրա միացումը Հայաստանին աշխարհագրորեն մասնատել է թուրքական մեծ աշխարհը, Ս. Բաբայանի համոզմամբ՝ հստակ «մեսիջ» էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասնական են և չեն հրաժարվել իրենց նախկին ծրագրերից։

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նաև հավատում է, որ հայ-թուրքական արձանագրութունների նախաստորագրման հարցում Սերժ Սարգսյանի վրա իրոք ճնշումներ չեն եղել.

-Զարմանալ չի կարելի, որովհետև մենք նման կարծիքի ղեկավարություն ժամանակին էլի ենք ունեցել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը