Այսօր «7օր»-ի հետ զրույցի ժամանակ խոսելով Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի և դրանից ունեցած ակնկալիքների մասին՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասել է, որ Աստանայի հետ կապված որևէ ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ մինչ այդ տեղի ունեցող իրադարձությունները պարզ ցույց են տվել՝ որևէ կարևոր փաստաթուղթ չի կարող ստորագրվել։
-Մենք պետք է առաջնորդվենք այն պարզ ճշմարտությամբ, որը արտահայտվել է վերջերս, սկսած հենց նախագահից, վերջացրած Հանրապետական կուսակցության պատգամավորներով, որոնք բացահայտ ու պարզ հայտարարեցին, որ որևէ մի փաստաթուղթ առանց Ղարաբաղի մասնակցության չի ընդունվի և չի ստորագրվի։ Սա նշանակում է, որ հայկական կողմը շատ կտրուկ հարց է դրել համանախագահների առաջ, որ եթե ինչ-որ կտրուկ և որոշիչ քայլերի հարց գա, ապա դա պետք է քննարկվի նախ և առաջ Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետ։ Տվյալ դեպքում Հայաստանը անելիք չունի։ Այսինքն Աստանայում պետք է լինի առանձին պատվիրակությամբ ներկայացված Լեռնային Ղարաբաղը, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը,-ավարտել է իր խոսքը քաղաքագետը։
Հայաստանը Աստանայում անելիք չունի՞

7or.am