Լրահոս

05.03.2015 12:05


Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն:

Ապարան-Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը