Լրահոս

09.10.2009 16:12


Օբաման արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման արժանացել է 2009թ. խաղաղության Նոբելյան մրցանակին։ Մրցութային հանձնաժողովը հայտարարել է, որ Օբաման այս մրցանակին արժանացել է միջազգային դիվանագիտական հարաբերություններում խաղաղության հաստատման և ազգերի միջև համագործակցության հաստատման նպատակով իր գործադրած առանձնահատուկ ջանքերի համար»։

Հանձնաժողովը առանձնահատուկ ընդգծել է Օբամայի ջանքերը միջազգային կառույցներում հակամիջուկային զինման դեմ պայքարի գործում։ BBC-ն նշում է, որ այս տարի խաղաղության Նոբելյան մրցանակի համար 205 թեկնածություն է քննարկվել։ Զիմբաբվեի վարչապետը և Չինաստանի այլախոհները եղել են առաջատարների թվում։ Օբաման արժանացել է ոսկե մեդալի, պատվոգրի և 10 մլն շվեյցարական կրոնի։

Այս խորագրի վերջին նյութերը