Տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ
Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՏՏԶԱԽ խորհրդի գործադիր քարտուղար Ա. Գրիգորյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նոր անդամներին։ Այնուհետեւ խորհուրդը քննարկել է «Հեռահաղորդակցության մասին» հարցը, որը ներառել է ս.թ. հուլիսի 4-ին եւ 5-ին Դիլիջանում կայացած ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում-ֆորումի ժամանակ քննարկված առանցքային թեմաները։ Մասնավորապես, քննարկվել են միջազգային ելքի խնդիրների, ենթակառուցվածքների եւ ցանցերի էլեկտրոնային ծառայությունների եւ ազգային ցանցերի ստեղծման պետական աջակցության խնդիրները։ ՀՀ կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը շահագրգիռ կառույցների հետ համատեղ մշակել առաջարկվող գործողությունների ժամանակացույցը։ Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է «Տեղեկատվական միջոցառումների մասին» խորագիրը կրող միջոցառումների անցկացումը, որը ներառում է «Սինոփսիս Արմենիա» ուսումնական դեպարտամենտի հանդիսություններ, ՀՀ նախագահի ամենամյա պարգևների մրցանակաբաշխություն, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի նոր հիմնադրած մրցանակի հանձնման արարողություն, «Արմտեք» համաժողովի անցկացումն ու ՏՏ ոլորտի զարգացմանը և մասսայականացմանը միտված դասախոսություններ, մրցույթներ եւ տարաբնույթ այլ միջոցառումներ։
Խորհուրդը քննարկել է նաեւ գիտակրթական հիմնախնդիրներ, մասնավորապես, շուկայի պահանջներին բուհական կրթական ծրագրերի համապատասխանեցման, կրթության եւ արտադրության կապի սերտացման, բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական աշխատանքների իրականացման եւ այլ հարցեր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության ու գիտության և էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները։