Լրահոս

09.10.2009 15:26


Ստեփան Սաֆարյան. «Նույնիսկ ստորագրումը մեզ չի հուսահատեցնելու»

Ստեփան Սաֆարյան. «Նույնիսկ ստորագրումը մեզ չի հուսահատեցնելու»

-Թե ինչ որոշում կընդունենք մենք այն բանից հետո, երբ ակնհայտ դառնա, որ Հայաստանի նախագահը ստորագրում է այս արձանագրությունները, այս պահի դրությամբ դժվար է ասել, քանի որ դա թե՛ ներքին, թե՛ միջկուսակցական քննարկումների առարկա է,-խորհրդարանական քառօրյային հաջորդող ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նա ասել է, որ մի բան ակնհայտ է. «Նույնիսկ ստորագրումը մեզ չի հուսահատեցնելու. մենք փորձելու ենք ցանկացած գնով կանխել հետագա բոլոր այն զարգացումները, որոնք ուղղակի վտանգում են Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգության իրավունքները և շահերը»։

Ըստ Ս. Սաֆարյանի՝ մնում է ցավ հայտնել, որ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, թե իրենց ձեռքով ինչ է արվում.

-Երկրորդ զարգացումները, որոնք ուղղակիորեն  հաջորդելու են այս տխրահռչակ արձանագրություններին, ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի  խնդրի զարգացումներն են։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը