Մեր արվեստագետներից շատերին իսկապես բանականությամբ չես հասկանա:
Ամեն առիթով, երբ նրանք ինչ-որ խնդրի մասին են խոսում, վերստին համոզվում ենք, թե որքան սնանկ են մեր ստեղծագործական միությունները: Վերջինները, հանդիսանալով իբրեւ հասարակական կազմակերպություններ, այսինքն՝ անկախ կառույցներ, ամեն կերպ, սակայն, չեն ցանկանում պետության «կրծքից կտրվել»: Ավելին, առիթի դեպքում էլ անթաքույց կերպով «մուննաթ» են գալիս պետության վրա:
Հարց է առաջանում՝ է՛հ, եթե ՀԿ-ներն իրենց գործունեությունն առանց պետական աջակցության չեն պատկերացնում, ապա ինչո՞ւ են գործում իբրեւ անկախ կազմակերպություններ։ Թող լուծարվեն եւ հանդես գան որպես անհատ ստեղծագործողներ, իրենց «արտադրանքով» մրցակցեն, եւ լավագույնները վայելեն պետական հովանավորչությունը:
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երկու արվեստագետ իրենց դժգոհությունն են արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառումներին, այսպես ասած, մասնակցություն չունենալու կապակցությամբ:
Խոսքը Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանի եւ Հայաստանի նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանի մասին է:
Առաջինը տարակուսանք է հայտնում, թե ինչու իրեն կամ միության անդամներին չեն ընդգրկել պետական հանձնաժողովի կազմ: Պարոն Սաթյանը նաեւ զարմանում է, որ թեմայի շրջանակներում նոր ստեղծագործությունների մրցույթ չի հայտարարվել:
Իսկ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը գրեթե առնչություն չունի իր միության հետ, հիմա բողոքում է մի շատ «հանցավոր բացթողման» դեմ՝ հայտարարելով, որ պետությունը պետք է Հայոց ցեղասպանությանը նվիրված գործերի պատվերներ տար իրենց, ինչը չի արել:
Նախ՝ Արամ Սաթյանի տրտունջի մասին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ձեւավորվել եւ սկսել է գործել դեռեւս 2011 թվականից: Եվ հիմա, երբ արդեն մոտենում է ապրիլի 24-ը, ու միության նախագահը նոր է միայն նկատում, որ այդ հանձնաժողովում իրենք տեղ չունեն, մեղմ ասած, անհասկանալի է:
Ի՞նչն էր խանգարում Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությանը 2011-ին բարձրացնել այդ հարցը ու փորձել իր ներկայությունն ապահովել այդ հանձնաժողովում: Երեք տարի լռել կամ աչք փակել այդ փաստի վրա եւ միայն հիմա հանկարծ հիշել, որ ներկայություն չունեն հանձնաժողովի կազմում, համաձայնե՛ք, որ լուրջ չէ: Դեռ չենք խոսում այն մասին, թե որքանով է նպատակահարմար ՀԿ-ներին ներգրավել պետական հանձնաժողով: Եթե հանձնաժողովը ձեւավորող պատասխանատուները առաջնորդվեին այդ տրամաբանությամբ, ուրեմն նրա կազմում պետք է լինեին երկրում գրանցված ավելի քան 3000 հասարակական կազմակերպությունները: Բնականաբար, դա անմտություն կլիներ:
Այնպես որ, Արամ Սաթյանի խուլ դժգոհությունն անհիմն է: Թեկուզ միայն այն պատճառով, որ հասարակական կառույցներն իրենք պետք է նախաձեռնողականություն դրսեւորեին եւ իրենց միությունների ներսում 100-րդ տարելիցին նվիրված ինչ-որ ծրագրեր մշակեին եւ փորձեին իրականացնել: Ավելին՝ անցած տարիներին պետք է ակտիվորեն հանդես գային առաջարկություններով, դրանք ներկայացնեին պետական հանձնաժողովին եւ այլն:
Մինչդեռ, ստեղծագործական միությունները կոչում-պարգեւներ ստանալու դեպքում չափազանց աչալուրջ են եւ ճիշտ պահին փորձում են այդ հարցը լուծել, իսկ ահա ստեղծագործական առաջարկների դեպքում նման ակտիվություն չի նկատվում:
Նման նախաձեռնություններով այդ միությունները հանդես չեն եկել: Բայց հիմա կոնկրետ երկու միության ներկայացուցիչները չգիտես՝ ինչու կամ ինչից են բողոքում:
Ինչ վերաբերում է պետպատվերին, որը շեշտում է գեղանկարիչը, ապա կարեւոր է նկատել հետեւյալը: Մեզանում կա արվեստագետների որոշակի շրջանակ, որը կտրականապես դեմ է պետական պատվերի ինստիտուտի ներդրմանը: Նրանք համարում են, որ պետությունը չպետք է ինչ-որ բան պատվիրի ստեղծագործողներին, քանի որ, ինչպես ասում են՝ «Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»:
Այսինքն, պետպատվերին դեմ արվեստագետների շրջանակը համոզված է, որ դրանով պատվեր ստացողը կաշկանդված է լինելու ինչ-ինչ գաղափարական կաղապարներով:
Իսկապես, սովետի ժամանակներն անցել են, երբ պետությունը Նկարիչների միությանը պատվիրում էր Ստալինի, Բրեւժնեւի, կարկառուն բոլշեւկների դիմանկարներ, եւ նկարիչները դրանք սիրով կերտում էին:
Սա նոնսենս է հիմա:
Նույնն էլ երաժշտական ստեղծագործությունների պարագայում է: Եթե կոմպոզիտորը թեմայի շրջանակում ասելիք ունի, նա մի՞թե պետք է սպասի, որ պետությունը մրցույթ հայտարարի, հետո միայն սկսի գրել սիմֆոնիա կամ կոնտատ:
Իսկ ընդհանրապես, պետք է նկատել, որ անցած 100 տարվա ընթացքում ազգային ողբերգությանը նվիրված թեմայի շրջանակներում բավականաչափ արժեքավոր ստեղծագործություններ են ստեղծվել հայ արվեստի եւ գրականության բոլոր ոլորտները ներկայացնող մեծանուն արվեստագետների կողմից:
Եթե կարողանանք մեզ հասած այդ անգնահատելի ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնել աշխարհին, դա արդեն հիանալի կլինի:
Արվեստագետների տրտունջն ու իրականությունը

Կիմա Եղիազարյան