Լրահոս

29.11.2010 16:18


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը «Wikileaks»–ի հրապարակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը «Wikileaks»-ի հրապարակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

-Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական գնահատականներ են պարունակում և չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Wikileaks»-ի հրապարակած շուրջ 250 հազ. գաղտնի փաստաթղթերը պատկանում են Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը և ներկայացնում են 2004-2010թթ. մարտն ընկած ժամանակահատվածը։

Նշենք նաև, որ հարպարակված փաստաթղթերի մի մասն էլ վերաբում է Հայաստանին և Ղարաբաղին, սակայն ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է, թե ձեռնպահ կմնա այլ երկրի ներքին, գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություն տալուց։

Ռուսական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ևս մեկնաբանություններից զերծ է մնացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը