Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մելիք Գասպարյանի հարազատներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր ՄելիքԳասպարյանի հարազատներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը ճանապարհա-տրանսպորտայինպատահարիհետևանքովվախճանվել է հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում:
Մելիք Ապրեսի Գասպարյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։
1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտացում։
19731978թթ. աշխատել է Վարդենիսի ոռոգման և ջրարբիացման սիստեմների վարչությունում՝ որպես ջրօգտագործման բաժնի պետ, 19781979թթ.՝ «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ, 19791980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում տեսուչ, պետի տեղակալ, 19801983թթ.' ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 19831984թթ.՝ Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 19841994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 19941996թթ.՝ Երևանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության պետ, 19961999թթ.՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊԸ հիմնադիր։
1999-2003թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:
Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Մելիք Գասպարյանի հարազատներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանի հարազատներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետևանքով վախճանվել է հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում:
Մելիք Ապրեսի Գասպարյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։
1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտացում։
19731978թթ. աշխատել է Վարդենիսի ոռոգման և ջրարբիացման սիստեմների վարչությունում՝ որպես ջրօգտագործման բաժնի պետ, 19781979թթ.՝ «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ, 19791980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում տեսուչ, պետի տեղակալ, 19801983թթ.' ՀԿԿ Վարդենիսի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 19831984թթ.՝ Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 19841994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 19941996թթ.՝ Երևանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության պետ, 19961999թթ.՝ «Մ.Գ.Հաուզինգ» ՍՊԸ հիմնադիր։
1999-2003թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի անդամ։
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր:
Ամուսնացած էր, ուներ չորս երեխա։
7or.am