Լրահոս

09.10.2009 11:12


Շվեյցարիայի ԱԳՆ. «Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10–ին»

Շվեյցարիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին։ Եթե մինչ այդ ծրագրում որևէ փոփոխություն չլինի, արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում։ Թուրքական աղբյուրները հայտնել են, որ դրանք կստորագրեն Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը։ Այդ գործընթացի նախապատրաստման համար Շվեյցարիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Դեմիրալպը Բեռնից արդեն մենել է Ցյուրիխ։

Ըստ «Հուրիեթ»-ի

 

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը