Լրահոս

29.11.2010 16:04


Արագածոտնի մարզի Նոր Ամանոսում համայնքի ՀՀԿ–ական ղեկավարը վերընտրվել է

Արագածոտնի մարզի Նոր Ամանոսում համայնքի ՀՀԿ–ական ղեկավարը վերընտրվել է

Նոյեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Նոր Ամանոսում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ վերընտրվել է համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սարգիս Ալեքսանյանը։ Նա ստացել է 157 ձայն։ Առաջադրված մյուս թեկնածուներից, կրկին ՀՀԿ-ական Վահրամ Ավետիսյանը ստացել է 120, անկուսակցական Վահրամ Հայրապետյանը՝ 115, իսկ մեկ այլ անկուսակցական Վարդգես Հովհաննիսյանը՝ 33 ձայն։

Այս խորագրի վերջին նյութերը