Լրահոս

29.11.2010 16:03


Orange-ի ծառայությունները հասանելի են նույնիսկ Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Orange-ի ծառայությունները հասանելի են նույնիսկ Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Orange-ի գերժամանակակից 3G+ ցանցն արդեն հասանելի է Հայաստանի նույնիսկ հեռավոր սահմանամերձ բնակավայրերում: Նոյեմբերի 27-ին Մեղրիում տեղի ունեցավ Orange-ի խանութի պաշտոնական բացման արարողությունը, որին ի թիվս այլ պաշտոնատար անձանց ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը և Մեղրիի քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը: Հաճախորդներին մոտ լինելու' ընկերության ցանկության համաձայն այսուհետ այս սահմանամերձ քաղաքի բնակիչներին Orange-ը կընդունի նույն ջերմ ու հարմարավետ մթնոլորտում, ինչպես Երևանում և այլ մեծ ու փոքր քաղաքներում:

«Մենք կարճ ժամանակահատվածում կառուցել ենք ընդարձակ ցանց և այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր ծառայությունները հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 93%-ին' ներառյալ հեռավոր և սահմանամերձ բնակավայրերը: Այսօր Մեղրիի բնակիչները նույնպես կարող են օգտվել նորագույն 3G+ տեխնոլոգիաների հնարավորություններից' ակնթարթորեն մուտք ունենալ շարժական ինտերնետ, փաստաթղթեր, երաժշտություն և ֆիլմեր բեռնել մեծ արագությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Մեղրիին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնում, որ մեր խանութում նրանք կգտնեն այն ամենը, ինչ փնտրում են հեռահաղորդակցման համար», ասաց Բրունո Դյութուան, որը խանութի պաշտոնական բացման կապակցությամբ ժամանել էր Մեղրի:

Մեղրիի այցը շարունակվեց հարևան Լեհվազ գյուղում, որտեղ Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով հիմնվել է գերարագ ինտերնետով ապահովված նոր համակարգչային սրահ' համայնքային զարգացման ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում:

Լեհվազ գյուղը, որի 600 բնակիչները մինչ օրս չունեին ինտերնետ հասանելիություն, այսուհետ կկարողանան հաղորդակից լինել գերարագ ինտերնետի ընձեռած հնարավորություններին և մշտապես կապի մեջ լինել ամբողջ աշխարհի հետ ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքում: Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների:

«Որպես հեռահաղորդակցության ընկերություն' մեր առաջնահերթություններից է ինտերնետը և կապի ժամանակակից միջոցները դարձնել հասանելի բոլորին: Այս նպատակով և պատասխանատվությամբ է Orange-ը կառուցել ընդարձակ ցանց և հատկապես իր ծառայությունները հասանելի դարձրել Հայաստանի բնակչության հեռավոր գյուղական համայնքներում: Համակարգչային սրահները մեր բարեգործական ծրագրերի առանցքում են, քանի որ դրանց միջոցով մենք, համագործակցելով համայնքի հետ, միասնաբար լրացնում ենք հեռահաղորդակցության հնարավորությունները»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի և գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,714,000 դրամ, 1,300,000 դրամի ներդրում էլ ունեցել են Շենը և գյուղի համայնքը:

Այս խորագրի վերջին նյութերը