ԲՀԿ պատգամավոր. «ԲՀԿ համագումարում անակնկալներ չեն լինելու»
Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, թե փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ 5-րդ համագումարի ժամանակ անակնկալներ չեն լինելու:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին առանձին կուսակցությունների միանալուն, Վ. Բոստանջյանը կարծիք է հայտնել, թե իրենց միացողները չեն զղջա՝ հավելելով.
-ԲՀԿ-ին միանալու դեպքում կարող են լինել սուբյեկտիվ ցանկություններ: Ուստի իրենք կուզենան հայտնվել մեծերի կողքին։
Նշենք, որ քիչ անց մարզահամերգային համալիրում կայանալու է Հայաստանի երիտասարդական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում ներառված է ՀԵԿ-ի ինքնալուծարման և ԲՀԿ-ին միանալու հարցը։
Օրեր առաջ էլ ԲՀԿ-ին միացավ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը։
Վ. Բոստանջյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն բարձր վարկանիշ ունի, սակայն այժմ չի ուզում կանխատեսումներ անել, թե խորհդարանական ընտրություններում որքան ձայն կարող է ստանալ:
Վ. Բոստանջյանի խոսքերով՝2011թ. քաղաքական առումով պետք է լինի ավելի մեծ լարվածություն կրող տարի:
-Կլինեն որոշակի շիկացումներ։ Տա՛ Աստված, որ դրանք չլինեն ընդհարումների տեսքով,-ավելացրել է նա։
ԲՀԿ պատգամավոր. «ԲՀԿ համագումարում անակնկալներ չեն լինելու»
Այսօր հրավիրված ասուլիսում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարել է, թե փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ 5-րդ համագումարի ժամանակ անակնկալներ չեն լինելու:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին առանձին կուսակցությունների միանալուն, Վ. Բոստանջյանը կարծիք է հայտնել, թե իրենց միացողները չեն զղջա՝ հավելելով.
-ԲՀԿ-ին միանալու դեպքում կարող են լինել սուբյեկտիվ ցանկություններ: Ուստի իրենք կուզենան հայտնվել մեծերի կողքին։
Նշենք, որ քիչ անց մարզահամերգային համալիրում կայանալու է Հայաստանի երիտասարդական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում ներառված է ՀԵԿ-ի ինքնալուծարման և ԲՀԿ-ին միանալու հարցը։
Օրեր առաջ էլ ԲՀԿ-ին միացավ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը։
Վ. Բոստանջյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն բարձր վարկանիշ ունի, սակայն այժմ չի ուզում կանխատեսումներ անել, թե խորհդարանական ընտրություններում որքան ձայն կարող է ստանալ:
Վ. Բոստանջյանի խոսքերով՝ 2011թ. քաղաքական առումով պետք է լինի ավելի մեծ լարվածություն կրող տարի:

7or.am