Լրահոս

09.10.2009 09:47


Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Քիշնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ։

Նրանց խոսքերով՝ հանդիպումը եղել է կառուցողական։ «Կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ԼՂ-ի հակամարտության շուրջ»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։

Սա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի թվով յոթերորդ հանդիպումն էր։

Յ. Մերզլյակովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հանդիպելու ցանկություն են հայտնել և արտգործնախարարներին հանձնարարել են նախապատրաստել հաջորդ հանդիպման տեղն ու ժամը։ Իսկ այս հանդիպման ժամանակ, ըստ ռուսաստանցի համանախագահի, երկու երկրների նախագահներն այն հարցերն են քննարկել, որոնց շուրջ նախկինում չէր հաջողվել համաձայնության հասնել։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին խնդրել են խորհուրդները ներառել Մադրիդյան փաստաթղթում։ Այս մասին էլ ասել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։

«Փաստաթղթի հիմնական սկզբունքները ուժ չկիրառելու, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության դրույթներն են համարվում,- ասել է Բրադկեն,- նախագահները համաձայն են դրան»։ Նրա խոսքերով՝ նախագահները մերձեցման ճանապարհներ են փնտրում։

«Սա նախագահների հետ իմ առաջին հանդիպումն էր։ Նրանք շատ ժամանակ են հատկացրել քննարկվող հարցին և լսել են միմյանց կարծիքները»,- ասել է Բրադկեն։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը