Լրահոս

29.11.2010 15:59


Նվազել են Հայաստան մատակարարվող գազի ծավալները

Նվազել են Հայաստան մատակարարվող գազի ծավալները

Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետևանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները՝ օրական մոտ 1,5 մլն. խոր.մ չափաքանակով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ըստ վրացի գործընկերների, նոյեմբերի 29-ին կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ:

Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Այս խորագրի վերջին նյութերը