Լրահոս

09.10.2009 09:21


Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին

Մոլդովայի ժամանակով ժամը 18։00-ին հոկտեմբերի 8–ին Մոլդովայում ԱՄՆ դեսպանի նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ-ի խնդրի կարգավորման ներկա վիճակի ու հեռանկարի շուրջ։

Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները, և նրանք ցանկություն են հայտնել կրկին հանդիպել:

Կողմերը քննարկել են այն հարցերը, որոնց շուրջ նախկինում համաձայնություն չի եղել:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը