Լրահոս

09.10.2009 09:23


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնեւում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում' հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ  միգրացիոն քաղաքականության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի  65-ամյակի առիթով ընդունվելիք կոչի նախագիծը:  Նիստի մասնակիցները հաստատեցին ս. թ. հոկտեմբերի 9-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգը:

Այս խորագրի վերջին նյութերը