Վերջին տարիներին Հայաստանում հայտնաբերվել է Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցող 9 գործակալ, և բոլորն էլ դատապարտվել են երկարատև ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Պետական դավաճանության կամ լրտեսության առարկա է հանդիսանում ոչ միայն պետական գաղտնիք հանդիսացող նյութերի հավաքումը և տրամադրումը օտարերկրյա պետության հետախուզությանը, այլև՝ պետական գաղտնիք չհանդիսացող այլ տեղեկությունների հավաքումն ու հաղորդումը: Այլ տեղեկությունների ներքո օրենսդիրը և դատական պրակտիկան ճանաչում է տնտեսական, գիտական, քաղաքական, ռազմական, պետության պաշտպանունակությանը վերաբերող, այլ բնույթի ցանկացած տեղեկություն, որոնք թեև պետական կամ ռազմական գաղտնիք չեն կազմում, սակայն կարող են օգտագործվել ի վնաս Հայաստանի Հանրապետության: Պետական դավաճանության հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացին, իսկ լրտեսության՝ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը:
Հայաստանի դատական մարմիններում վերջին տարիներին քննվել է այսօրինակ բնույթի 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, ընդ որում՝ դրանցից Մուրադ Բոջոլյանը, Անդրեյ Մազիևը, Նինա Շիլինան, Իվետա Ֆիլկովան, Էդգար Ֆիլկովը և Ալեքսանդր Գասպարյանը, Գևորգ Հայրապետյանը, դատապարտվել են՝ պետական դավաճանության (ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդված), իսկ ՌԴ քաղաքացի Ռուստեմ Վալիախմետովը և ԻԻՀ քաղաքացի Բեհնամ Բաղերին դատապարտվել են լրտեսության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդված):
Եվրոդատարան հասել է մեկ բողոք՝ Մուրադ Բոջոլյանն ընդդեմ ՀՀ կառավարության, և մերժվել, քանզի Եվրոդատարանը գտել է, որ Բոջոլյանի կողմից նման տեղեկությունների հաղորդումը արտասահմանյան հետախուզական ծառայություններին իրական վտանգ էր ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը և հիմք էր հանդիսանում նրան պատժելու համար:
Դատապարտվել է 9 գործակալ