Տնտեսական

26.02.2015 14:24


«Շահութահարկի մասին» օրինագիծը լրացուցիչ կքննարկվի

«Շահութահարկի մասին» օրինագիծը լրացուցիչ կքննարկվի

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկությունն այսօր հետաձգվել է։

ԱԺ քառօրյայի ժամանակ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի առաջարկով այդ հարցը տեղափոխել է հաջորդ շաբաթ, երբ տեղի կունենան քննարկումներ։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է նվազեցնել արտահանման ծավալները 50 միլիարդ դրամի սահմանը գերազանցող ընկերությունների շահութահարկը:

ԱԺ–ն որոշել էր այս օրինախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 48 ժամվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը