Լրահոս

08.10.2009 17:06


Ցուցում է տրվել փոխել մեղադրյալ Տ.Առաքելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

ՀՀ գլխավոր դատախազությունում  քննարկվել է մեղադրյալ Տիգրան Առաքելյանի կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքը: Քննիչը զեկուցել է գործով ձեռք բերված ապացույցները, նախաքննությամբ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:

Ցուցում է տրվել քննիչին արագացնել անհրաժեշտ քննչական գործողությունների ձեռնարկումը: Միաժամանակ,  հաշվի առնելով, որ հիմնական քննչական գործողությունները կատարվել են և Տ.Առաքելյանի ազատության մեջ գտնվելը ներկայումս չի խոչընդոտի քննության հետագա ընթացքին, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբուժի ախտորոշմամբ մեղադրյալի մոտ առկա է տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա՝ ցուցում է տրվել փոփոխել Տ.Առաքելյանի նկատմամբ ընտրված  խափանման միջոցը՝ կալանքը, և ընտրել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

 

Այս խորագրի վերջին նյութերը