Լրահոս

08.10.2009 16:02


«Նիգ Ապարան» հ/մ նախագահը նորմալ է համարում քաղաքականությանը միջամտելը

-Մեզ ներգրավվեցին, մեր հույսերը չարդարացրեցին,- «7օր»-ին ասել է «Նիգ Ապարան» հայրենակցական միության նախկին անդամ Աղասի Արշակյանը՝ նշելով, որ տևական ժամանակ է, ինչ «Նիգ Ապարան» հ/մ-ի հետ իր շփումները դադարեցրել է։

-Եթե պարել են՝ մասնակցել եմ, ծառ են տնկել՝ մասնակցել եմ, տարածաշրջանի համար լավ գործեր արել են, էլի մասնակցել եմ, բայց երբ այդ կառույցը քաղաքականացրին, դարձրին կցորդ նախագահի թեկնածուի տակ խցկելու համար, ես, բնականաբար, չէի կարող այնտեղ մնալ և հեռացա,- ասել է Ա. Արշակյանը՝ հավելելով, որ եթե հասարակական կազմակերպությունը դառնում է գործիք, ապա դատապարտված է։

Անդրադառնալով «Նիգ Ապարան» հ/մ-ն քաղաքականացնելու մեղադրանքներին՝ այդ միության նախագահ Վրեժ Մարկոսյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է.

-Մենք ինչո՞ւ պետք է անմասն մնանք։ Բա մենք մեր երկրի մասին չմտածե՞նք. մենք այս երկրի քաղաքացիներն ենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը