Միջազգային հակաճգնաժամային խումբ. «Հայ-թուրքական մերձեցումը նոր հնարավորություններ է բացում ղարաբաղյան համակարտությունը փակուղուց հանելու համար»
Միջազգային հակաճգնաժամային խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված զեկույց է հրապարակել։ Զեկույցում գնահատականներ են տրվել հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև կանախատեսումներ են արվել հնարավոր զարգացումների շուրջ։ Հակաճգնաժամային խումբն ընդգծել է կարգավորման համատեքստում բեկումնային քայլերի անհրաժեշտությունը՝ հակառակ դեպքում հնարավոր պատերազմական գործողությունների հասունացումից խուսափելու համար։
«Երկու տասնյակ ձգվող համակարտության հնարավոր բեկումը կարող է լինել շրջանակային համաձայնագիրը՝ 2005թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված։ Հարաբերությունների կարգավորման զարգացումները դեպի Թուրքիա և հայ-թուրքական մերձեցումը մեկդարյա թշնամությունից հետո նոր հնարավորություններ է բացում ղարաբաղյան համակարտությունը փակուղուց հանելու համար։ Խաղաղության հաստատումը տարածաշրջանում հակամարտություններից զիջումներ է պահանջում, որոնց նկատմամբ, սակայն, հնարավոր է հասարակության «արձագանքը» Հայաստանում։ Հասարակական դժգոհությունները կարող է ձախողել ԼՂՀ կարգավորման շրջանակային համաձայնագիրը։ Նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պետք է առավել ջանքեր գործադրեն սեփական ժողովուրդներին նախապատրաստելու համար»,-ասված է զեկույցում։
Զեկույցում հակամարտության կարգավորման համատեքստում որպես առանցքային խնդիր ընդգծած է Արցախի կարգավիճակը, ինչպես նաև ԼՂՀ-ի՝ որպես կողմ բանակցություններին ներգրավվելու անհրաժեշտությունը։