Լրահոս

08.10.2009 15:28


Արմեն Այվազյան. «Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ–ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ»

-ՀԱԿ-ը շատ հստակ ցուցադրել է իր վերաբերմունքը հայ-թուրքական  գործընթացի վերաբերյալ։ Անկախ նրանից, որ նրանք քննադատում են, կողմ են այս սցենարով հայ-թուրքական հարաբերությունների, իբր, կարգավորմանը, իսկ դա են վկայում նրանց կեցվածքը, պահվածքը և գործունեությունը։ Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ-ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ։ Մնացել է երկու օր, որ արձանագրությունները ստորագրվեն, իսկ ՀԱԿ-ը չի մասնակցում։ Սրանով ամեն ինչ ասված է։ Գործո՛վ պետք է դատել, ոչ թե խոսքով։ Գործով ՀԱԿ-ն աջակցում է այսօրվա իշխանություններին։ Նաև իր ծրագրի մեջ այդ բոլոր կետերը կան,-հասարակական համախմբման անհրաժեշտության մասին խոսելիս «7օր»-ին ասել է  «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը