-Մեծ գործընթաց է սկսվել համայնքների խոշորացման հետ կապված, և այդ գործընթացը մի քանի տարում նոր իր վերջնանպատակին կհասնի։ Մենք մի շարք տարածաշրջաններ ունենք, ուր համայնքները կարող է՝ ընդամենը 28 բնակիչ ունենան, և, ասենք, մի քանի համայնքներ կարելի է խոշորացնել,-«Դուպլեքս» մամուլի ակումբում խոսելով համայնքային զարգացման ծրագրերի մասին՝ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Նրա խոսքերով՝ այդպես և՛ պետական ծախսն է ավելի քիչ լինում, և՛ համայնքների բնակիչների համար է հեշտ լինում օգտվել պետության օժանդակությունից։
Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ համայնքների խոշորացման ժամանակ տեղի են ունենում համայնքային նոր ընտրություններ, և ամենակարևորը՝ յուրաքանչյուր միավոր համայնքից կառավարման խորհրդում հավասար քանակությամբ ավագանի է ընդգրկվում։
-Դա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր միավոր համայնքի շահերը հավասարապես պաշտպանված լինեն,-հավելել է նա։
Համայնքների խոշորացման գործընթացը շարունակվում է

7or.am