Հովհաննես Մարգարյան. «Մենք ինչո՞ւ ենք մեկնաբանության առարկա դարձնում թո՛ւրք ղեկավարների ասածը»
-Հայ-թուրքական այս գործընթացների վերաբերյալ կլինեն և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողներ։ Յուրաքանչյուր հայ քաղաքացու, հայ մարդու հուզում է այս խնդիրը։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա յուրաքանչյուր բանական մարդ պետք է դրանք ունենա, բայց երբ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը, ապա զգում ենք, որ այնտեղ արծարծվում է երկու կարևոր հարց՝ առանց նախապայմանների են հարաբերություններ հաստատում և ԼՂ խնդիրը դրված չէ։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա դա անբեկանելի փաստ է, և հարցը չի դառնալու քննարկման առարկա,-խոսելով հայ-թուրքական հարաբերություների և նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
«7օր»-ի այն հարցին, թե եթե Ցեղասպնության հարցը քննարկման առարկա չէ, ապա ինչպե՞ս կմեկնաբանի, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեկ օտարազգիպատմաբաններինկոչէարել մասնակցելու Ցեղասպանության հարցի քննարկմանը, նա պատասխանել է, թե այդ ուսումնասիրությունները կարող են վերաբերել միայն Ցեղասպանության հետևանքներին։
-Ես այդ հայտարարությունը կհամադրեմ մեր նախագահի, մեր արտագործնախարարի հայատարություններին, որտեղ ասվում է, թե Ցեղասպանութան հարցը չի կարող դառնալ քննարկման առարկա։ Իսկ միջգերատեսչական հանձնաժողովներ պետք է լինեն, որ իմանանք, թե կոնկրետ ինչ է եղել յուրաքանչյուր ընտանիքի հետ։ Ցեղասպանության հարցը անբեկանելի է, և շարունակական գործընթացը բերում է նրան, որ, իմ կարծիքով, Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, իսկ ուսումնասիրությունները Ցեղասպանության հետևանքներին են ուղղված լինելու։ Բացի այդ՝ ինչո՞ւ ենք մեկնաբանության առարկա դարձնում թո՛ւրք ղեկավարների ասածը,-նշել է Հովհաննես Մարգարյանը։
Իսկ թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը, նա դժվարացել է հստակ պատասխանել։
-Դա կարող է լինել մի քանի օրվա, մի քանի ամիսների ընթացքում, չեմ կարող ասել,-ասել է նա։
Հովհաննես Մարգարյան. «Մենք ինչո՞ւ ենք մեկնաբանության առարկա դարձնում թո՛ւրք ղեկավարների ասածը»
-Հայ-թուրքական այս գործընթացների վերաբերյալ կլինեն և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողներ։ Յուրաքանչյուր հայ քաղաքացու, հայ մարդու հուզում է այս խնդիրը։ Ինչ վերաբերում է մտահոգություններին, ապա յուրաքանչյուր բանական մարդ պետք է դրանք ունենա, բայց երբ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այդ փաստաթուղթը, ապա զգում ենք, որ այնտեղ արծարծվում է երկու կարևոր հարց՝ առանց նախապայմանների են հարաբերություններ հաստատում և ԼՂ խնդիրը դրված չէ։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանությանը, ապա դա անբեկանելի փաստ է, և հարցը չի դառնալու քննարկման առարկա,-խոսելով հայ-թուրքական հարաբերություների և նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
«7օր»-ի այն հարցին, թե եթե Ցեղասպնության հարցը քննարկման առարկա չէ, ապա ինչպե՞ս կմեկնաբանի, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեկ օտարազգի պատմաբաններին կոչ է արել մասնակցելու Ցեղասպանության հարցի քննարկմանը, նա պատասխանել է, թե այդ ուսումնասիրությունները կարող են վերաբերել միայն Ցեղասպանության հետևանքներին։

7or.am