Աշխարհ

24.02.2015 11:58


Աբաշիձե. «ՌԴ հետ Աբխազիայով երկաթգծային հաղորդակցությունը չի քննարկվում»

Աբաշիձե. «ՌԴ հետ Աբխազիայով երկաթգծային հաղորդակցությունը չի քննարկվում»

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցության վերականգնման հարցը Աբխազիայի տարածքով ներկայումս չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Ավելի վաղ վրաց հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է քննարկել Սուխում–Թբիլիսի–Երևան տրանզիտային երկաթուղային հաղորդակցության կազմակերպումը, միայն եթե «այն կօգնի կարգավորել աբխազական հակամարտությունը»։

«Մեր կարծիքով դա ռուս–վրացական երկաթգիծն է. եթե սկսենք մտածել այն վերագործարկելու մասին, առաջնահերթ անհրաժեշտ է պարզաբանել քաղաքական հարցերը, և թե ինչպիսի քաղաքական ենթատեքստում այն կարող է վերականգնվել», – հայտարարել է Աբաշիձեն։

Հիշեցնենք՝ 2008թ. օգոստոսին Թբիլիսին խզեց դիվանագիտական կապերը Ռուսաստանի հետ՝ ի պատասխան Մոսկվայի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը