Թունիսի խնդրանքով Կանադայի իշխանությունները ձերբակալելու են նախկին նախագահի ընտանիքի անդամներին
Կանադան կկատարի Թունիսի իշխանությունների խնդրանքը՝ ձերբակալել նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի ընտանիքի անդամներին։
Այս մասին երեկ հայտնել է Կանադայի ԱԳ նախարար Լոուրենս Քենոնը՝ մեկնաբանելով նախկին նախագահի փեսա Բելհասեն Թրաբելսիի հետ կապված իրավիճակը, որը նախորդ շաբաթ ընտանիքի անդամների հետ սեփական ինքնաթիռով մեկնել է Մոնրեալ։
-Մենք չենք ուզում, որ նրա պես հանցագործները Կանադայում գտնվեն, և մենք կկատարենք Թունիսի խնդրանքը,-հայտարարել է նախարարը։ Իր հերթին Կանադայում Թունիսի դեսպան Մոլդի Սաքրին դիմել է տեղական իշխանություններին՝ խնդրելով սառեցնել նախկին նախագահի ընտանիքի անդամների հաշիվները և երկրի իշխանություններին կոչ է արել Թրաբելսիի ձերբակալման կարգադրագիր արձակել։
Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերն այս շաբաթ Մարոկկո կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Թունիսի նախկին նախագահի ազգականների Կանադայում գտնվելը չի խրախուսվում։