Ժիրայր Սեֆիլյան. «Այս բոլոր հայ–թուրքական զառանցանքները պտտվում են Արցախի ազատագրված 7 շրջանների շուրջ»
Հայ կամավորականների համախումբում ազգային նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը կհանգեցնի հայոց ազգի բնաջնջմանը։
-Այս բոլոր հայ-թուրքական զառանցանքները պտտվում են Արցախի ազատագրված 7 շրջանների շուրջ։ Հակառակորդը շատ լավ գիտակցում է, որ մեր ժողովրդի դիմադրողականությունը պահելու միակ գործոնը մնացել են այս տարածքները։ Եվ եթե մենք զիջում ենք այս տարածքները, շատ լավ պետք է հասկանանք, որ վտանգում ենք մեր պետականությունը, մեր ֆիզիկական գոյությունը,-նշել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ այդ տարածքները զիջելուց հետո բոլորովին անիմաստ է դառնում խոսել Ցեղասպանության, Կարսի պայմանագրի մասին։
-Մեր խնդիրը ժողավրդին գլխավոր վտանգը ներկայացնելն է։ Դա այն է, որ այս ամենը կապված է Ղարաբղյան խնդրի հետ, և Թուրքիան դա բազմիցս հնչեցրել է ամենաբարձր մակարդակներով,-հավելել է նա։

7or.am