Լրահոս

08.10.2009 12:02


Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը հասցրել է հրազենային վնասվածք

Հոկտեմբերի 6-ի երեկոյան կրծքավանդակի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1988թ. ծնված Արթուր Խ.-ին։

«Հրապարակ» օրաթերթը պարզել է, որ Արթուր Խ.-ին հրազենային վնասվածք հասցնողը «Մսի կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, 1938թ. ծնված Ռազմիկ Դարբինյանն է, ով ՀՀ նախկին վարչապետ, Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայրն է։ Ռազմիկ Դարբինյանն իր անվանական «Մակարով» ատրճանակից կրակել ու վնասվածք է պատճառել Արթուր Խ-ին։

Տուժողի վիճակը ծանր է, և նա ի վիճակի չէ հարցաքննվելու։

Այս խորագրի վերջին նյութերը